2009թ. հունվարից ԴԾԽԱԱԱ-ն իրականացնում է «Ծնողները հանուն կրթական բարեփոխումների» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ֆրանսիական Կարիտասի կողմից`Հայկական Կարիտասի միջոցով: Ծրագրի շրջանակներում դպրոցների կարողությունների քարտեզագրման սեմինարներ են անցկացվել Երևանի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ծրագրում ընդգրկված դպրոցների ծնողխորհուրդների անդամների համար:
Ծրագիրը նպատակ ունի օժանդակել շահառու դպրոցներում ծնող-դպրոց համագործակցության զարգացմանը և հզորացմանը, ստեղծելով ամուր հիմք` աջակցելու դպրոցների ժողովրդավարական կառավարմանը և խրախուսելու ծնողների ակտիվ մասնակցությունը կրթական բարեփոխումների իրականացման գործընթացում:
«Ծնողները հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակներում, ապրիլ-մայիս ամիսներին դպրոցների կարողությունների քարտեզագրման սեմինարներ կազմակերպվեցին Երևանի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ծրագրում ընդգրկված դպրոցների ծնողխորհուրդների անդամների համար: Դպրոցների կարողությունների քարտեզագրման նպատակն էր բացահայտել դպրոցների զարգացման կարիքները, պլանավորել զարգացման ընթացքը, ինչպես նաև ներգրավել ԴԾԽ-ներին դպրոցների զարգացման գործընթացում:
Յուրաքանչյուր շահառու համայնքում կազմակերպվել են քարտեզագրման մի շարք սեմինարներ, որից հետո ԴԾԽ ՀԿ անդամներն անցկացրել են քարտեզագրում իրենց դպրոցներում, ներգրավելով նաև դպրոցական համայնքի այլ անդամների` փոխանցելով իրենց գիտելիքները նրանց: Նրանք քարտեզագրել են դպրոցների կառուցվածքային և կառավարման համակարգերը, առկա կապերը, ներքին ռեսուրսներն ու հնարավորությունները: Քարտեզագրման տվյալները կօգտագործվեն դպրոցների ռազմավարական ծրագրերը գնահատելու համար: Դպրոցների կարողությունների քարտեզագրմանը նպաստել են այդ նպատակով ԴԾԽԱԱԱ մասնագետների կողմից կազմած հարցաթերթիկները: