Naspcm

Սեմինարներ ներառական կրթության վերաբերյալ

Սեմինարներ ներառական կրթության վերաբերյալ
«Ծնողները հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի խնդիրներից մեկն է աջակցել բոլոր երեխաների համար կրթության հավասար հնարավորությունների ապահովման, հատկապես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հանրակրթական գործընթացների մեջ ներառելու գործին:

Ծրագրի շրջանակներում Երևանի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի 28 շահառու դպրոցների ծնողների համար կազմակերպվել են դասընթացներ ներառական կրթության վերաբերյալ` ծնողներին գիտելիքներ տալու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքի մասին:

Սեմինարները նպատակ ունեին ծնողներին գիտելիքներ տալու միջոցով նպաստել հաշմանդամ և տարբեր սոցիալական խնդիրների պատճառով կրթական գործընթացներից դուրս մնացած երեխաների համար կրթության նպաստավոր պայմաններ ստեղծելուն դպրոցներում, և վերացնել այն կանխակալ վերաբերմունքը, որ գոյություն ունի հատուկ կարիքներ ունեցող երեխաների հանդեպ:


Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնդիրների հայտնաբերման նպատակով ծրագրի շրջանակներում, Հայկական Կարիտասը և Դպրոցական Ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիան, շահառու դպրոցներում և համայնքներում անցկացրեցին ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ միայն մեր շահառու դպրոցներում, 8006 աշակերտներից 31 երեխա դպրոց չեն հաճախոմ, 144-ը հաճախակի բացակայում են հիվանդության կամ սոցիալական խնդիրների պատճառով, ընդհանուր թվով 1998 սոցիալապես կարիքավոր երեխաներ կան, որոնցից 358-ը օգնություն են ստանում տարբեր աղբյուրներից, 172-ն ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք:


Ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաև ԶԼՄ-ների հետ միասին կազմակերպել հաշմանդամ երեխաներին հանրային կրթական գործընթացների մեջ ներգրավելուն նպաստող համատեղ գործընթացներ` նյութեր հրատարակել և իրականացնել նրանց իրավագիտակցության բարձրացմանն ուղղված քարոզչական աշխատանքներ:

 

Գլխավոր էջ Նորություններ Սեմինարներ ներառական կրթության վերաբերյալ