Naspcm

Խնդիրները

Բարձրացնել ծնողների դերը և դրական վարկանիշը դպրոցում, օժանդակել նրանց կարողությունների զարգացմանը` խթանելու նրանց ակտիվ մասնակցությունը դպրոցին վերաբերող խնդիրների վերհանման, լուծման, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում` ուսուցման և խորհրդատվության միջոցով:

ԴԾԽ-ներին, որպես հասարակական կազմակերպությունների հզորացնելու նպատակով, տրամադրել տեղեկատվական և տեխնիկական աջակցություն:

Խրախուսել ծնող-դպրոց համայնք համագործակցությունը` կազմակերպելով հանդիպումներ ծնողական խորհուրդների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և համայնքային կառույցների միջև:

Իրականացնել միջոցառումներ` ուղղված ծնող-դպրոց-աշակերտ փոխհարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև աշակերտների ուսումնառության գործընթացի բարելավմանը:

Կազմակերպել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հանրային կրթական գործընթացների մեջ ներգրավելուն նպաստող միջոցառումներ, նյութեր հրատարակել և իրականացնել նրանց իրավագիտակցության բարձրացմանն ուղղված քարոզչական աշխատանքներ: