Ասոցիացիան անցկացրել է հետազոտություն դպրոցների ծնողների, ուսուցչական կազմի և տնօրինության շրջանում:
Հետազոտությունը նպատակ ուներ պարզելու դպրոցի կառավարման համակարգում ներգրավվածների կարծիքն ու գնահատականները` դպրոցի կառավարման, խորհուրդների ձևավորման ու գործունեության վերաբերյալ, խորհուրդների անդամների տիրապետումն իրենց պարտականություններին, իրավունքներին և գործունեության ակտիվությունը, դպրոցի կառավարման համակարգի թափանցիկությունը, դպրոցի կառավարմանը հանրության, հատկապես ծնողների մասնակցության մակարդակը և ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր: