Աջակցություն կրթական համակարգին՝ դպրոցական ծնողխորհուրդների կարողությունների հզորացման միջոցով
Ծնողների սահմանափակ ընդգրկվածությունը կրթական գործընթացներում
Ծնողները շատ մեծ դեր կարող են խաղալ իրենց երեխաների կրթության հարցում, այս պատճառով նրանց ակտիվ մասնակցությունը դպրոցի ուսումնական խնդիրների լուծման գործում արդյունավետորեն կազդի կրթական ոլորտի բարելավման վրա:
Սակայն, ներկայիս կրթական համակարգը չի խրախուսում ծնողների մասնակցությունը ուսումնական գործընթացներին: Երեխաների կրթության հետ կապված խնդիրները ծնողներն ընդունում են որպես անխուսափելի մի բան, որն իրենք չեն կարող փոխել, քանի որ տեղյակ չեն կրթական խնդիրների լուծման վրա ազդելու ուղիների մասին:
Ծնողները կարող են օգնել ուսուցիչներին կիրառել «աշակերտակենտրոն» մոտեցումներ՝ նախկին համակարգից ժառանգություն մնացած «ուսուցչակենտրոն» մոտեցումների փոխարեն: Նրանք կարող են օժանդակել նաև դպրոցի նյութատեխնիկական բազայի բարելավման հարցերում, որն ինչ-որ առումով արդեն անում են, կան շատ դեպքեր, երբ դպրոցները հենվում են ծնողների նյութական օժանդակության վրա:
Անչափ կարևոր է նաև ծնողների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում: Ծնողները կարող են հանդես գալ առաջարկություններով` ազդելով իշխանության տարբեր մակարդակների և հատկապես քաղաքականություն մշակողների վրա: Նրանց մասնակցությունը մեծ ներդրում կունենա կրթական համակարգի ժողովրդավարացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կերտման գործում:
«Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիայի» ստեղծումը և հզորացումը
Ծրագրի շրջանակներում կստեղծվի «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որը կներկայացնի, կօժանդակի և կհամակարգի ծրագրում ընդգրկված 40 ԴԾԽ-ների, ինչպես նաև այն շահագրգիռ կողմերի գործունեությունը, որոնք կցանկանան միանալ նրանց: Որպես «Դպրոցական ծնողխորհուրդների ազգային ասոցիացիայի» հզորացման և զարգացման մաս, ծրագիրն իր ներդրումը կունենա ԴԾԽԱԱԱ -ի կարողությունների զարգացման վրա, նպատակ ունենալով բարձրացնել նրա դերն ու ներուժը, ինչպես նաև ապահովել շարունակական զարգացում:
Մեթոդները և ռեսուրսները
(Իրականացման մեթոդներ և ռազմավարություն)
ԴԾԽԱԱԱ-ի ստեղծումը կկենտրոնանա 40 ծնողական խորհուրդների ստեղծած հկ-ների վրա, որոնց հետ Հայկական Կարիտասն աշխատում էր նախորդ տարիների ընթացքում: Նրանք այժմ ի վիճակի են սահմանել իրենց առաջնայնությունները և կազմել գործողությունների պլանները: Հայկական Կարիտասը /ՀԿ/ կկազմակերպի նրանց գործունությունը և կօժանդակի նրանց՝ զարգացման ուղիների որոնման գործում, ի նպաստ ողջ հանրության և հանուն կայունության:
«Դպրոցական Ծնողխորհուրդների Ազգային Ասոցիացիայի» ստեղծման հիմքերը (ԴԾԽԱԱ)
ԴԾԽԱԱ-ն շատ մեծ դեր կխաղա տեղական ծնողխորհուրդների, հատկապես Հայաստանի հեռավոր շրջաններում գործող ԴԾԽ-ների հզորացման, համակարգման և նրանց աշխատանքին ու զարգացմանն օժանդակելու գործում: Ասոցիացիան կծառայի որպես ռեսուրս կենտրոն ԴԾխ-ների համար և կապահովի նրանց կայունությունը: Ասոցիացիայի հիմնական նպատակներից մեկը կլինի «կրթական քաղաքականության մշակման» գործընթացներին ծնողների մասնակցության ապահովումը: Այս պատճառով, ասոցիացիան կարտահայտի տեղական ԴԾԽ-ների, ինչպես նաև այլ քաղաքացիական շահագրգիռ խմբերի կարծիքներն ու տեսակետները: Հատկապես մեծ կարևորություն կտրվի ԴԾԽԱԱԱ-ի Տնօրենների Խորհրդի ստեղծմանը, որը կստեղծվի և կհաստատվի ԴԾԽ-ների Ընդհանուր ժողովի կողմից:
Այս նպատակով հետևյալ գործողությունները կիրականացվեն.
- Բոլոր ԴԾԽ-ների ընդհանուր ժողովներ տեղի կունենան, որոնց նպատակը Ազգային Ասոցիացիայի ստեղծումը կլինի: Տեղի կունենա սեփական կարիքների, խնդիրների և հնարավորություների բաց քննարկում որը կհանգեցնի Ասոցիացիա ստեղծելու որոշմանը:
- ԴԾԽ-ների հադիպման ընթացքում կստեղծվի աշխատանքային խումբ, որը կաշխատի Ազգային Ասոցիացիայի ստեղծման գաղափարի շուրջ:
- Աշխատանքային խումբը կմշակի ԴԾԽԱԱԱ-ի հայեցակարգը (կառուցվածքը, կառավարումը, խորհրդի մանդատը, գործունեության ոլորտները և իրականացման մեխանիզմները և այլն):
- Հայեցակարգային փաստաթուղթը կբաժանվի ԴԾԽ-ների մեջ և հետադարձ կարծիքները կհավաքվեն վերանայման համար:
- Կարծիքները կհավաքվեն, կվերանայվեն և վերջնական կառուցվածքային և ծրագրային փաստաթուղթը կձևակերպվի:
- Կառավարման թեմայով սեմիարներ կլինեն (կանցկացվի SC-CF փորձագետի կողմից):
- ԴԾԽ-ների ընդհանուր ժողով տեղի կունենա, որի նպատակն է ԴԾԽԱԱԱ-ի ստեղծման վերջնական տաբերակի քննարկումը և հաստատումը:
- Տնօրենների Խորհուրդը կնշանակվի և ԴԾԽԱԱԱ-ն պաշտոնապես կգրանցվի:
ԴԾԽԱԱԱ աշխատակազմի ընտրությունը
Ամենօրյա աշխատանքների համար կընտրվի ԴԾԽԱԱԱ աշխատակազմ և ուսուցում կկազմակերպվի նրանց համար:
«Դպրոցական ծնողխորհուրդների Ազգային Ասոցիացիայի» աշխատակազմի ուսուցում և խորհրդատվություն
Որպեսզի ԴԾԽԱԱԱ-ի աշխատակազմն արդյունավետ կերպով կատարի իր ամենօրյա պարտականությունները, ԴԾԽԱԱԱ աշխատակազմին կընձեռվեն ուսուցման հնարավորություններ:
ԴԾԽԱԱԱ-ի համար տեխնիկական օժանդակություն
Որպես ԴԾԽԱԱԱ-ի կարողությունների կառուցման մաս, ՀԿ-ն ԴԾԽԱԱԱ-ին կտրամադրի գույք և կօժանդակի հիմնելու գրասենյակ՝ որևէ կրթական հաստատությունում (դպրոց կամ նախարարություն) :
Տեղեկատվության տարածում ԴԾԽԱԱԱ անցկացրած սեմինարների միջոցով
Ծրագրի ընթացքում ԴԾԽԱԱԱ-ն կկազմակերպի և ՀԿ-ի հետ կանցկացնի 3 սեմինարներ ԴԾԽ-ների գործունեության վերաբերյալ:Այս հավաքները ԴԾԽ-ների անդամներին հնարավորություն կտան հավաքվելու և քննարկելու իրենց նվաճումները և խնդիրները: Սեմինարները կօժանդակեն նաև ԴԾԽ-ների առկա կարիքների բացահայտմանը և ԴԾԽԱԱԱ-ի դերի հստակեցմանը:
ԴԾԽԱԱ-ի Ընդհանուր ժողովը կամ փորձի փոխանակում
Ծրագրի վերջնական քայլը կհամընկնի Ընդհանուր ժողովի կազմակերպման հետ, որտեղ կներկայացվի ծրագրի ընթացքում կուտակված փորձը և կփոխանակվի տարբեր շահագրգիռ կողմերի միջև: Այն միաժամանակ ԴԾԽ-ների և ԴԾԽԱԱԱ-ի համար ապագա գոծողությունների և զարգացումների համար սկզբնական քայլ կլինի: