ԴծԽԱԱԱ և Հայկական Կարիտասի աշխատակազմի համար, ինչպես նաև ծնողխորհուրդների ներկայացուցիչների համար անցկացվել է ուսուցում` «ԴԾԽԱԱԱ ղեկավարում և կառավարում» թեմայով: Ուսուցումն անցկացվել է Ֆրանսիական Կարիտասի ներկայացուցիչ Ժենեվև Կոլայի նախաձեռնությամբ և նրա կողմից:

ԴԾԽԱԱԱ նախաձեռնությամբ սեմինարներ են կազմակերպվել նաև Հայկական Կարիտասի ուսուցանողների և Ասոցիացիայի աշխատակազմի, համար, որոնց ներկա են եղել նաև դպրոցական ծնողխորհուրդների անդամներ:
Թեմաներ.
- «Վարքագծային շեղումներ ունեցող երեխաներ»` անցկացվել է «ՁԻԱՀ-ի կանխարգելում. Կրթություն և խնամք» հասարակական կազմակերպության կողմից:
- «Վերահսկում և գնահատում», «Ստրատեգիական պլանավորում»` անցկացվել է Հասարակական կազմակերպությունների կենտրոնի կողմից:
- «Հանրային կապեր. տեսություն և պրակտիկա»` անցկացվել է PR ասոցիացիայի անդամների կողմից:
- «Համագործակցություն» և «Ցանցերի ստեղծում» նախաձեռնվել է Հայկական Կարիտասի կողմից: